Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԼՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում ռազմական դրությունը վերացնելու հարցով

ԼՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում ռազմական դրությունը վերացնելու հարցով
17.11.2020 | 14:32

ԱԺ ԼՀԿ խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրի Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով: «Այսօր 18:30-ին հրավիրում ենք արտահերթ նիստ, խնդրում եմ, եկեք, սիրելի գործընկերներ։ Այդ նիստի ժամանակ առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունեն», - ասաց Էդմոն Մարուքյանը։


Նա հիշեցրեց՝ ռազմական դրությունը հայտարարվել է մոբիլիզացիայի համար:
«Մոբիլիզացիան ավարտվել է: Գլխավոր շտաբին պետք ասել էր, թե առնվազն 7 օր ժամանակ ձգեք, դա եղել է նոյեմբերի 10-ին, այսօր ամսի 17-ն է։ Խնդրում եմ գալ այդ նիստին ու ռազմական դրությունը հանելուն կողմ քվեարկել», - ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ այլ հարցեր էլ կան՝ կապված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության տեքստի անորոշության հետ։ «Ասում եք, թե մեր նախագիծը լավը չի։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին ու իրավաբաններին առաջարկում եմ, եկեք իրար հետ նախագիծ կազմենք, մի արտահերթ նիստ էլ դրա վերաբերյալ գումարենք։ Սպասում ենք ձեր քայլին», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Դիտվել է՝ 4538

Մեկնաբանություններ